Մետրոն չի կանգնելու և անխափան սպասարկելու է ուղևորներին. Կախա Կալաձե
Մետրոն չի կանգնելու և անխափան սպասարկելու է ուղևորներին. Կախա Կալաձե

Մետրոն չի կանգնելու և առանց խափանումների կսպասարկի ուղևորներին,- այս մասին հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Թբիլիսիի քաղաքապետը պատասխանել է լրատվամիջոցների հարցերին և մեկ անգամ ևս պարզաբանել, որ մետրոյի կայարաններում վերահսկվում է ուղևորների հոսքը, և ինչպես ուղևորները, այնպես էլ մետրոյի աշխատակիցները պարտավոր են շնչադիմակ կրել:

Ըստ Կախա Կալաձեի, չնայած այն փաստին, որ մետրոյի մինչև 25 մեքենավարի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, մետրոյի աշխատանքը չի խոչընդոտվի և անհրաժեշտության դեպքում Թբիլիսիի քաղաքապետարանը մետրոյի մեքենավարների կբերի Բելառուսից:

«Մենք Բելառուսի, մասնավորապես Մինսկի հետ համագործակցության համաձայնագիր ունենք, համաձայն որի, անհրաժեշտության դեպքում, կկարողանանք մեքենավարներ բերել Բելառուսից: Մետրոն չի կանգնի, այն կսպասարկի ուղևորներին»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

Թբիլիսիի քաղաքապետի պարզաբանմամբ, այս փուլում Թբիլիսիի մետրոյում կատարվում են ոլորտի մասնագետների բոլոր հանձնարարականները և մեքենավարների կորոնավիրուսի վրա թեստավորումներն ընթանում են սովորականի նման:

«Եթե մետրոն այսօր պատշաճ կերպով աշխատում է և սպասարկում է մայրաքաղաքի բնակչությանը, ի՞նչ գնով: Սովորաբար այդ ամենը երկնքից է ընկե՞լ: Իհարկե, կառավարման և անվտանգության միջոցների հաշվին, հենց այն թեստերի հաշվին, որոնք իրականացվում են մետրոյում:

Ցավոք, այս թեստերը պարզել են շուրջ 25 աշխատողների վարակման փաստը: Սակայն այս փուլում մետրոն որևէ սահմանափակում չի հաստատել, այն գործում է բնականոն ռեժիմով և սպասարկում է մայրաքաղաքի բնակչությանը: Դա կշարունակվի նաև ապագայում: Ինչ վերաբերում է մետրոյում ձեռնարկված անվտանգության միջոցառումներին, ապա անհնար է մետրո մտնել առանց շնչադիմակի և հենց դրա պատճառով է մուտքերի մոտ գոյանում փոքր հերթեր, որ ուղևորները կարողանան աստիճանաբար ներս մտնել և հարթակում շատ մարդ չլինի: Մենք տեսել ենք թե ինչ իրավիճակ էր ստեղծվել մետրոյի երկու կայարաններում և այսօր այդ խնդիրը գոյություն չունի: Ինչ վերաբերում է լրացուցիչ կանոնակարգերին, եթե համավարակաբանների կողմից լրացուցիչ ցուցումներ լինեն, մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք»,- հայտարարել է Կախա Կալաձեն: