Մեծամասնության նիստին կառավարական փոփոխությունների հարցը քննարկվել է, և քննարկումները շարունակվելու են երեքշաբթի քաղխորհրդի նիստին. Գիա Վոլսկի
Մեծամասնության նիստին կառավարական փոփոխությունների հարցը քննարկվել է, և քննարկումները շարունակվելու են երեքշաբթի քաղխորհրդի նիստին. Գիա Վոլսկի

Կառավարական փոփոխությունների վերաբերյալ քննարկումներ եղել են և կշարունակվեն երեքշաբթի օրը քաղխորհրդի նիստին,- այս մասին Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին հայտարարել է  «վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում կայացած  խորհրդարանական մեծամասնության նիստի ավարտից հետո:

Նրա խոսքով, վաղը վարչապետ Մամուկա Բախտաձեն կանի հայտարարություն և հասարակությունը կունենա ծավալուն տեղեկություն:

«Կառավարական փոփոխությունների վերաբերյալ քննարկումներ եղել են և կշարունակվեն երեքշաբթի օրը քաղխորհրդի նիստին: Կարծում եմ, վաղը առավոտյան բոլորը կունենան ծավալուն լրատվություն և համապատասխան հայտարարությամբ հանդես կգա վարչապետ, Մամուկա Բախտաձեն», – ասել է Վոլսկին: