Մեծացել է այն անձանց ցուցակը, որոնք «Տամիֆլու» դեղամիջոցը կստանան անվճար
Մեծացել է այն անձանց ցուցակը, որոնք «Տամիֆլու» դեղամիջոցը կստանան անվճար

Մեծացել է այն անձանց ցուցակը, որոնք «Տամիֆլու» դեղամիջոցը կստանան անվճար: Այս մասին հայտարարել է Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականնների, աշխատանքի, առողջության և սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեենկոն:

Նրա մեկնաբանմամբ, մինչ այժմ դեղամիջոցն անվճար էին ստանում միայն հղիները և սոցիալապես անապահովները: Ինչպես նշել է Դավիթ Սերգեենկոն, այսօրվանից «Տամիֆլու»-ն անվճար կստանան նաև երեխաները, կենսաթոշակ ստացողները, շաքարախտով, սրտանոթային, ուռուցքային և շնչառական հիվանդություններով տառապող անձինք:

Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել է նախարարը, երկրում «Տամիֆլու» հակավարակային դեղամիջոցը պաշարը բավական է:

Սերգեենկոյի խոսքով, նշված դեղամիջոցի դեֆիցիտ վերջին երկու օրվա ընթացքում ստեղծվել է միայն դեղատներում, իսկ առողջապահության նախարարությունում և ստացիոնարներում դեղամիջոցի բավակ պաշար կա: