Մեծ յոթնյակի առաջնորդների գագաթնաժողովին զուգահեռ, Ֆրանսիայում շարունակվում են բողոքի ցույցերը
Մեծ յոթնյակի առաջնորդների գագաթնաժողովին զուգահեռ, Ֆրանսիայում շարունակվում են բողոքի ցույցերը

Մեծ յոթնյակի առաջնորդների գագաթնաժողովին զուգահեռ,  Ֆրանսիայում շարունակվում են բողոքի ցույցերը:

Ցուցարարները կրկին հավաքվել են Բայոնե քաղաքում: Նրանձ ձեռքերում պաստառներ են, որտեղ շրջված է Էմանուել Մակրոնի դիմանկարը:

Ցուցարարների խոսքով, այս կերպ նրանք բողոքում են Մակրոնի քաղաքականության դեմ  և փորձում են գրավել աշխարհի ուշադրությունը:

Հավաքի կազմակերպիչներից մեկի դեմ հարուցվել է քրեական գործ: Նրան մեղադրում են նախագահ Մակրոնի դիմանկարը գողանալու մեջ: Սեսիլ Մարչանդին սպառնում է մինչև հինգ տարի ազատազրկում և 75 հազար եվրո տուգանք: Նմանատիպ մեղադրանքներ են ներկայացրել մի քանի այլ ցուցարարների:

Ըստ հանրահավաքի կազմակերպիչների, նրանց կողմնակիցները գողացել են Ֆրանսիայի նախագահի 125 դիմանկար: