Մեծ քսանյակի գագաթնաժողովին կարգապահությունը կպաշտպանի 25 հազար իրավապահ
Մեծ քսանյակի գագաթնաժողովին կարգապահությունը կպաշտպանի 25 հազար իրավապահ

Մեծ քսանյակի գագաթնաժողովին, որը նախատեսված է Օսակայում, հունիսի 28-29-ին, կարգապահությունը կպաշտպանի 25 հազար իրավապահ: Տեղեկությունն այս մասին տարածում է ճապոնական մամուլը:

Օսակա են մեկնել հատուկ նշանակության խմբերը, նրանք կանցնեն հատուկ վերապատրաստում:

Տարածված տեղեկությամբ, Մեծ քսանյակի գագաթնաժողովի ժամանակաշրջանում, Օսակայում սահմանափակ է լինելու տրանսպորտի տեղաշարժը: