Մեծ քսանյակի առաջնորդները Աֆղանստանի հարցով անց են կացրել վիրտուալ գագաթնաժողով
Մեծ քսանյակի առաջնորդները Աֆղանստանի հարցով անց են կացրել վիրտուալ գագաթնաժողով

Մեծ քսանյակի երկրների ղեկավարները վիրտուալ գագաթնաժողով են անցկացրել Աֆղանստանի հարցով: Առաջնորդները համաձայնել են օգնել Աֆղանստանին խուսափել տնտեսական աղետից: Տեղեկությունը տարածում է «Ռոյթերը»:

Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ-ի, Հնդկաստանի և Եվրամիության անդամ երկրների ղեկավարները: Ռուսաստանի և Չինաստանի առաջին դեմքերը չեն մասնակցել Մեծ քսանյակի գագաթնաժողովին:

«Դա բազմակողմանի պատասխան էր Աֆղանստանի ճգնաժամին: Բազմակողմանիությունը վերադառնում է դժվարություններով, բայց վերադառնում է», – ասել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին:

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը գտնում է, որ թալիբներին չպետք է ուղղակի օգնություն ցուցաբերել և պետք է երկրին օգնեն անկախ միջազգային կազմակերպությունների միջոցով: