Մեծ է մեր վիշտը Խեվսուրեթիում տեղի ունեցածի կապակցությամբ, չնայած այդ ծանր փորձությանը, զոհվածների համարազտները չպետք է տրվեն անմխիթարանքին. Իլիա երկրորդ
Մեծ է մեր վիշտը Խեվսուրեթիում տեղի ունեցածի կապակցությամբ, չնայած այդ ծանր փորձությանը, զոհվածների համարազտները չպետք է տրվեն անմխիթարանքին. Իլիա երկրորդ

Մենք ցանկանում ենք ցավակցել զոհվածների ընտանիքներին, չնայած այդպիսի ծանր փորձությանը, ցանկանում ենք ասել, որ նրանք չպետք տրվեն անմխիթարանքին,- այս մասին ասված է համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի ցավակցական հեռագրում:

«Մեծ է մեր վիշտը Խեվսուրեթիում, Բիսո գյուղի մոտ օգոստոսի 23-ին տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը խլել է 17 մարդու կյանք և ցնցել ողջ Վրաստանը:Մենք ցանկանում ենք ցավակցել զոհվածների ընտանիքներին, չնայած այդպիսի ծանր փորձությանը, ցանկանում ենք ասել, որ նրանք չպետք տրվեն անմխիթարանքին: Մենք աղոթում ենք նրանց համար»,- ասված է պատրիարքի ցավակցական հեռագրում:

Դուշթիի մունիցիպալիտետում, Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է 17 մարդ: Տուժել է երեք ուղևոր և նրանք ծանր վիճակում տեղափոխվել են առաջին համալսարանական կլինիկա: Ըստ բժիշկների, տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է:

Կառավարության որոշմամբ, օգոստոսի 25-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր: