Մեծ Բրիտանիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 18 450 դեպք, մահացել է 506 պացիենտ
Մեծ Բրիտանիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 18 450 դեպք, մահացել է 506 պացիենտ

Վերջին 24 ժամվա ընթացքում Մեծ Բրիտանիայում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 506 նոր դեպք:

Վերջին օր ու գիշերվա ընթացքում, երկրում «կովիդ 19» է հաստատվել 18 450 մարդու մոտ:

Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:

Վիրուսի տարածումից մինչ օրս Մեծ Բրիտանիայում արձանագրվել է վարակման ավելի քան 888 հազար դեպք, որտեղից մահացել է 64 908 պացիենտ:

Մեծ Բրիտանիան աշխարհում հինգերորդ տեղում է կորոնավիրուսից մահացությունների թվով: Այն վարակվածության թվով գլոբալ առումով յոթերրորդն է:

Մեծ Բրիտանիայի իշխանությունները նախատեսում են մեղմել Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ գործող սահմանափակումները: