Մեծ Բրիտանիայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 12-ին
Մեծ Բրիտանիայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 12-ին

Մեծ Բրիտանիայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 12-ին: Համապատասխան որոշումը կայացրել է Միացյալ Թագավորության օրենսդիր մարմինը: Արտահերթ ընտրությունների անցկացմանը աջակցել է 438 պատգամավոր, դեմ էր 20-ը:

Հիշեցնենք, որ վաղաժամկետ ընտրությունների անցկացման նախաձեռնությամբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հանդես է եկել այն բանից հետո, ինչ օրենսդիր մարմինը չի հաստատել իր կողմից բրեքսիտի մասին Եվրամիության հետ գրանցած համաձայնությունը:

Դրանից հետո Եվրամիությունը բրեքսիտի գործընթացը հետաձգել էր երեք ամսով:

Համայնքների պալատի կողմից վաղաժամկետ ընտրությունները դեկտեմբերի 12-ին նշանակելը նշանակում է, որ վաղաժամկետ  քվեարկությունը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունենալու մինչ Մեծ Բրիտանիայի Եվրամիության կազմից դուրս գալը: