Մեծ Բրիտանիայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը
Մեծ Բրիտանիայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը

Մեծ Բրիտանիայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը: Նոր տիպի կորոնավիրուսից մահացել է տարեց մարդ, ով առողջական խնդիրներ ուներ մինչև վարակվելը:

Այս պահի տվյալներով, Բրիտանիայում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսի 115 դեպք: Ինչ վերաբերում է միջազգային տվյալներին, նոր տիպի կորոնավիրուսով վարակված է ավելի քան 97 000 մարդ, մահվան ցուցանիշը կազմում է 3 347:

Նոր տիպի կորոնավիրուսից հաջողվել է բուժվել մոտ 54 000 մարդու:

Թողնել մեկնաբանություն