Մեծ Բրիտանիայում, բեռնատար մեքենայում հայտնաբերված մահացածների թվում, հավանաբար, կան նաև վիետնամցիներ
Մեծ Բրիտանիայում, բեռնատար մեքենայում հայտնաբերված մահացածների թվում, հավանաբար, կան նաև վիետնամցիներ

Մարդկանց թվում, որոնց դիակները հայտնաբերել էին Մեծ Բրիտանիայում, հավանաբար կան նաև վիետնամցիներ:

Վիետնամցի երկու ընտանիք հատարարել է, որ բեռնատար մեքենայում հնարավոր է լինեին նրանց բարեկամները:

Լոնդոնւմ գտնվող Վիետնամի դեսպանությունը նշված գործի առնչությամբ համագործակցում է Բրիտանիայի իշխանության և հետաքննության հետ: Դիվանագիտական գերատեսչության տեղեկությամբ, առնվազն երկու վիետնամցի անհետ կորած է համարվում այն բանից հետո, երբ բեռնատար մեքենայում հայտնաբերել են դիակներ:

Հոկտեմբերի 23-ին, Մեծ Բրիտանիայում, բեռնատար մեքենայում հայտնաբերել են 39 մարդու դի: Իրավապահների տեղեկությամբ, մեքենան Մեծ Բրիտանիա էր մեկնել Բուլղարիայից, հոկտեմբերի 19-ին: Ձերբակալված է բեռնատարի վարորդը, 25-ամյա տղամարդ Հյուսիսային Իռլանդիայից: 39 մահացածի թվում մեկը դեռահաս է: