Մեծ Բրիտանիայում, բեռնատար մեքենայում հայտնաբերել են 39 մարդու դի
Մեծ Բրիտանիայում, բեռնատար մեքենայում հայտնաբերել են 39 մարդու դի

Մեծ Բրիտանիայում, Էսեքսում, բեռնատար մեքենայում հայտնաբերել են 39 մարդու դի: Իրավապահների տեղեկությամբ, մեքենան Մեծ Բրիտանիա էր մեկնել Բուլղարիայից, հոկտեմբերի 19-ին: Ձերբակալված է բեռնատարի վարորդը, 25-ամյա տղամարդ Հյուսիսային Իռլանդիայից:

Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը: 39 մահացածի թվում մեկը դեռահաս է:

Այս պահին պարզվում է նրանց ինքնությունը: Գործի այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: