Անցած օր ու գիշերվա ընթացքում, Մեծ Բրիտանիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 13 494 նոր դեպք, վարակից մահացել է 678 մարդ: Տեղեկատվությունը տարածում է «Բի Բի Սին»:
Համավարակի տարածումից մինչ օրս, Մեծ Բրիտանիայում գրանցվել է «կովիդ 19»-ով վարակման 3 996 839 հաստատված դեպք: Մահացության ցուցանիշով Բրիտանիան աշխարհում զբաղեցնում է հինգերրորդ հորիզոնականը, երկրում վարակից ընդհանուր առմամբ մահացել է 115 070 մարդ: