Մեծ Բրիտանիայում արձանագրվել է կորոնավիրուսի 9 765 նոր դեպք, մահացել է 231 պացիենտ
Մեծ Բրիտանիայում արձանագրվել է կորոնավիրուսի 9 765 նոր դեպք, մահացել է 231 պացիենտ

Անցած 24 ժամվա ընթացքում, Մեծ Բրիտանիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 9 765 նոր դեպք, վարակից մահացել է 231 մարդ: Տեղեկատվությունը տարածում է «Գարդիան» հրատարակությունը:

Համավարակի տարածումից ի վեր, Մեծ Բրիտանիայում գրանցվել է «կովիդ 19»-ի 4 049 924 հաստատված դեպք, որի հետևանքով զոհվել է 79 120 մարդ:

Բրիտանիան աշխարհում առաջին երկիրն էր, որը սկսել էր պատվաստել բնակչությանը «Փայզեր» ընկերության ստեղծած պատվաստանյութով: Վերջին տվյալներով, Մեծ Բրիտանիայում պատվաստվել է 15 315 151 մարդ: