Մեծ Բրիտանիայում արձանագրվել է կորոնավիրուսի 16 840 նոր դեպք
Մեծ Բրիտանիայում արձանագրվել է կորոնավիրուսի 16 840 նոր դեպք

Վերջին 24 ժամվա ընթացքում Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացել է 1 449 մարդ: «Կովիդ 19»-ը հաստատվել է 16 840 մարդու մոտ: Տվյալները տարածում է «Ռոյտեր» գործակալությունը, հիմնվելով Առողջապահության նախարարության տվյալներին:

Համաճարակի սկզբից ի վեր, Միացյալ Թագավորությունում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 3 միլիոն 860 հազար դեպք: Ըստ այդ ցուցանիշի ՝ երկիրը աշխարհում չորրորդ տեղում է:

Մահացածների ընդհանուր թիվը գերազանցում է 108 հազարը: Մեծ Բրիտանիան զոհերի թվով աշխարհում հինգերրորդն է:

Կառավարության վիճակագրության համաձայն, Մեծ Բրիտանիայում 9,65 միլիոն մարդ ստացել է պատվաստանյութի առաջին չափաբաժինը: