Մեծ Բրիտանիայից հետո ԵՄ մյուս երկրները ևս կարող են արտաքսել ՌԴ դիվանագիտներին․ Bloomberg
Մեծ Բրիտանիայից հետո ԵՄ մյուս երկրները ևս կարող են արտաքսել ՌԴ դիվանագիտներին․ Bloomberg

Մեծ Բրիտանիան փորձում է Եվրամիության երկրներին համոզել արտաքսել ռուս դիվանագետներին՝ Սոլսբերիում Սերգեյ Սկրիպալի թունավորումից հետո։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Լոնդոնը Եվրոպայում իր գլխավոր դաշնակիցներին Սկրիպալի գործով հետախուզական տվյալներ է ներկայացրել։

Վարչապետ Թերեզա Մեյը պատրաստվում է հայտարարել ԵՄ առաջնորդներին, որ Մոսկվան սպառնալիք է ամբողջ Եվրոպայի համար և հույս ունի եվրոպացի գործընկերներին համոզել Ռուսաստանի վրա ճնշումն ուժգնացնելու հարցում։

Մարտի 4-ին Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում թունավորվել են նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը՝ Յուլիան։ Լոնդոնը մահափորձի մեջ մեղադրում է Ռուսաստանին։ Մոսկվան հերքում է մեղադրանքները։