Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը և նրա ամուսինը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը և նրա ամուսինը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը և նրա ամուսինը ՝ Էդինբուրգի արքայազն Ֆիլիպը, պատվաստվել են կորոնավիրուսի դեմ:

Համապատասխան տեղեկատվությունը տարածում է Բուքինգհեմյան պալատը:

Իրենց տարիքի պատճառով 94-ամյա թագուհին և 99-ամյա արքայազն Ֆիլիպը գտնվում են Մեծ Բրիտանիայում շարունակվող պատվաստումների առաջնային խմբում:

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվել են դեկտեմբերին: Կառավարության ծրագրի համաձայն, մինչև փետրվարի կեսերը պետք է պատվաստվեն մինչև 15 միլիոն մարդ ՝ տարեցները, ռիսկային խմբեր մտնող անձինք և բժիշկները: