Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, Դեյվիդ Քեմերոնի դեմ սկսվել է հետաքննություն
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, Դեյվիդ Քեմերոնի դեմ սկսվել է հետաքննություն

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, Դեյվիդ Քեմերոնի դեմ սկսվել է հետաքննություն: Քեմերոնը մեղադրվում է «կովիդ 19» համավարակի ընթացքում լոբբիստական ​​գործունեության կանոնները խախտելու մեջ:

Ինչպես գրում է «Ռոյտերը», հետաքննությունը կարծում է, որ Մեծ բրիտանիայի նախկին վարչապետը, «կովիդ 19»-ի ճգնաժամի ժամանակ փորձում էր բյուջետային ֆինանսավորում ստանալ «Գրինսիլ Քեփիթալ» ընկերության համար: Ինչպես պարզվում է, Քեմերոնը իր անձնական հեռախոսով զանգահարել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռիշի Սունակին և փորձել ստանալ «կովիդ 19» համավարակի շրջանակներում հատկացվող վարկ: Ի վերջո, «Գրինսիլ Քեփիթալը» չկարողացավ ստանալ վարկը, քանի որ չի կարողացել բավարարել կառավարության կողմից սահմանված պահանջները: Արդյունքում ընկերությունը սնանկացավ:

Այդ փաստին արձագանքել է Մեծ բրիտանիայի գործող վարչապետը և ասել, որ ինքը ոչինչ չգիտի իր նախորդի լոբբիստական ​​գործունեության մասին:

Բրիտանական օրենսդրության համաձայն, բոլոր անձինք, ովքեր զբաղվում են լոբբիստական ​​գործունեությամբ, պետք է պաշտոնապես գրանցվեն: Այս օրենքի խախտումը պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ: