Մեծ Բրիտանիան Ռուսաստանին մեղադրել է կիբերհարձակման մեջ
Մեծ Բրիտանիան Ռուսաստանին մեղադրել է կիբերհարձակման մեջ

Մեծ Բրիտանիան Ռուսաստանին մեղադրել է կիբերհարձակման մեջ: Ինչպես հայտարարել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարը, Ռուսաստանի ռազմական հետախուզության աշխատակիցները բազմիցս փորձել են քայքայել միջազգային կայունությունը:

Ջերեմի Հանթի խոսքով, Ռուսաստանի հատուկ ծառայությունը անհամակարգ և անխոհեմ հարձակումներ է իրագործել բրիտանական իստիտուտների, ընկերությունների, սպորտային կազմակերպությունների դեմ ողջ աշխարհում:

Բրիտանիայի կիբերանվտանգության ազգային կենտրոնի աշխատակիցները համարում են, որ Ռուսաստանի ռազմական հետախուզությունը սատարում է բազմաթիվ հաքերային խմբավորումների: Մասնագետների խոսքով, կիբերհանցագործների գործողությունների պատճառով Միացյալ Թագավորության էկոնոմիկան կրել է միլիոնավոր ֆունտ ստեռլինգի վնաս: