Մեստիայում այսօր կսկսվի կորոնավիրուսի լայնամասշտաբ թեստավորում. Սոզար Սուբարի
Մեստիայում այսօր կսկսվի կորոնավիրուսի լայնամասշտաբ թեստավորում. Սոզար Սուբարի

Մեստիայում այսօր կսկսվի կորոնավիրուսի լայնամասշտաբ թեստավորում,- այս մասին հայտարարել է շրջանային կառավարման հարցերով Վրաստանի վարչապետի խորհրդական Սոզար Սուբարին՝ Մեստիայում:

Նրա խոսքով, Մեստիային զուգահեռ, համաճարակաբաններն աշխատում են նաև Սվանեթիի այլ բնակավայրերում:

«Երկու օր առաջ վերցված թեստերից կորոնավիրուս է ախտորոշվել երկու անձի մոտ: Այժմ հետազոտվում է այդ մարդկանց շփման շրջանակը: Այսօր Մեստիայում կսկսվի լայնամասշտաբ թեստավորում: Երեկվա ծրագիրը, որ պետք է լայնորեն բացեինք աշխարհագրությունը, մի փոքր փոխվեց և այսօր ավելի շատ կկենտրոնանանք Մեստիայում, սակայն զուգահեռաբար, մի քանի գյուղում ևս աշխատում են համաճարակաբանները: Ինչ վերաբերում է զբոսաշրջիկների կարանտինային տարածքներ տեղափոխելուն, այդ գործընթացը շարունակվում է»,- հայտարարել է Սուբարին: