Մեստիայում անց է կացվում բողոքի ցույց
Մեստիայում անց է կացվում բողոքի ցույց

Մեստիայում անց է կացվում բողոքի ցույց: Արդեն երկու ժամ է ցուցարարները փակել են Մեստիայի մուտքը:

Նրանք պահանջում են ազատ արձակել «Վրացական երազանքի» անդամ Թեմուր Շուբիթիձեին ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող չորս անձանց, հակառակ դեպքում ճանապարհը չեն բացի:

Ցուցարարների խոսքով, նրանք քաղաքացիական ակտիվիստներ էին և պայքարում են ՀԷԿ-ի շինարարության դեմ:

Նրանց խոսքով, ձերբակալվածներից մեկը ՝ Լաշա Գուրգուլիանին, նույնիսկ բողոքող չունի, և նրանք ընտրովի արդարադատության զոհ են: