Մեստիայի մունիցիպալիտետում չեղարկվել է կարանտինային ռեժիմը
Մեստիայի մունիցիպալիտետում չեղարկվել է կարանտինային ռեժիմը

Այսօր բացվել է Մեստիայի մունիցիպալիտետը։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները հսկիչ անցակետերը վերացրել են ինչպես Լենջերիի մուտքում, այնպես էլ Մեստիայում։

Հիշեցնենք, որ Մեստիայի մունիցիպալիտետում գործում էր խիստ կարանտինային ռեժիմ։

Կարանտինային սահմանափակումների չեղարկումից հետո, այսօրվանից ազատ է տեղաշարժը։

Մեստիայի մունիցիպալիտետը փակվել է օգոստոսի 10-ին, այն բանից հետո, ինչ Լենջերիում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 17 դեպք։

Վրաստանի առաջին ալիքի լրագրողները մունիցիպալիտետի փակման օրվանից աշխատում էին կարանտինային տարածքում։