Մեստիան հայտնվել է ELLE-ի 2019 թվականի զբոսաշրջության ուղիների ցուցակում
Մեստիան հայտնվել է ELLE-ի 2019 թվականի զբոսաշրջության ուղիների ցուցակում

Հայտնի ֆրանսիական ELLE հրատարակչության բրիտանական խմբագրությունը 2019 թվականի 18 լավագույն զբոսաշրջային ուղղությունների միջև անվանել է Վրաստանը, կոնկրետ Մեստիան:

Ինչպես գրում են զբոսաշրջության ոլորտում փորձագետները, Վրաստանը համարվում է ամենահմայիչ երկրներից մեկը:

«Դուք հոգնել եք Եվրոպայից և Ասիայից, այցելեք Վրաստան»,-գրում է ELLE-ը:

Հոդվածում գրված է, որ Սվանեթի այցելության ժամանակ, զբոսաշրջիկները պետք է դիտեն ազգագրական թանգարանը, ինչպես նաև բարձրանան Խալդայի լեռան վրա և դիտել ՈՒշբայի մոտակայքում գտնվող լճերը:

«Ինչ վերաբերում է գուրմաններին, ապա նրանք անպայման պետք է համտեսեն սվանական խոհանոցը, այդ թվում կուբդարին և թաշմիջաբին»,-գրված է հոդվածում:

ELLE-ի փորձագետները զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս Վրաստան այցելել մայիսին, հունիսին կամ սեպտեմբերին: Հոդվածում գրված է նաև, որ Վրաստան կարելի է այցելել նաև աշնանը, առանձնապես, եթե ցանկանում եք դիտել Կախեթին: