Մեստիա-Ուշգուլի հատվածում արգելված է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Մեստիա-Ուշգուլի հատվածում արգելված է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը

Ձյան և մերկասառույցի պատճառով, Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ավտոճանապարհի կմ138-կմ186 (Մեստիա-Ուշգուլի) հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի և ավելի քան 30 տեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժը: Տեղեկությունն այս մասին տարածում է Ավտոճանապարհային վարչությունը:

Նրանց տեղեկությամբ, մնացած տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը թույլատրելի է հակասահող շղթաների կիրառմամբ:

Նույն ճանապարհի կմ1-կմ138 հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունը թույլատրելի է: