Մեսսին ֆուտբոլի պատմությունում չորրորդ ռմբարկուն է
Մեսսին ֆուտբոլի պատմությունում չորրորդ ռմբարկուն է

Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում «Բարսելոնան» 2:0 հաշվով հաղթեց «Յուվենտուսին»: Երկրորդ գոլը իսպանացիների շարքերում խփեց Լիոնել Մեսսին:

Դա 33-ամյա արգենտինացու կարիերայի 721-րդ գոլն էր, որի շնորհիվ նա գերազանցեց լեգենդար գերմանացի Գերդ Մյուլլերին և ֆուտբոլի պատմությունում պաշտոնապես գրանցված գոլերի քանակով տեղափոխվեց չորրորդ տեղը:

Մեսսիից ավելի շատ գոլ են խփել բրազիլացի Ռոմարիոն (734), պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն (742) և բրազիլացի Պելեն (767):

Թողնել մեկնաբանություն