Մերիլենդի նահանգում կրակոցների արդյունքում զոհվել է երեք մարդ
Մերիլենդի նահանգում կրակոցների արդյունքում զոհվել է երեք մարդ

Մերիլենդի նահանգում կրակոցների արդյունքում զոհվել է երեք մարդ, երկուսը վիրավորվել է: Այս մասին լրատվությունը տարածում է CNN-ը:

Հարձակումը տեղի է ունեցել Աբերդին քաղաքում, բարեգործական կենտրոնի տարածքումխ Միջադեպի ժամանակ շենքում գտնվում էր 100 մարդ:

Այս պահին շենքը շրջափակել են ոստիկանները: Նրանք կոչ են անում տեղի բնակիչներին ձեռնպահ մնալ այդ տարածք այցելությունից: Տեղում աշխատում են հետաքննությունների դաշնային բյուրոի գործակալները:

Իրավապահները այժմ փնտրում են կասկածյալներին: