Մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով Անգելա Մերկելը հանդիպելու է Վլադիմիր Պուտինի հետ
Մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով Անգելա Մերկելը հանդիպելու է Վլադիմիր Պուտինի հետ

Հունվարի 11-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կժամանի Ռուսաստան: Գերմանիայի կանցլերը Մոսկվա է մեկնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով:

Երկու երկրների ղեկավարները կքննարկեն Մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակը: Մերկելի հետ Ռուսաստան է մեկնելու նաև Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը:

«Ռուսաստանը համաշխարհային ասպարեզում կարևոր դերակատար է»,- ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ՝ Շտեֆան Զեյբերտը: Ըստ նրա, Մերկելը և Պուտինը կքննարկեն նաև ուկրաինական հակամարտության հարցը: