Մեր խնդիրն է, որ յուրաքանչյուր քաղաքացի, չնայած նրա ազգային կամ կրոնական պատկանելությանը իր հայրենիքում օգտվի հավասար պայմաններից. Քեթևան Ցիխելաշվիլի
Մեր խնդիրն է, որ յուրաքանչյուր քաղաքացի, չնայած նրա ազգային կամ կրոնական պատկանելությանը իր հայրենիքում օգտվի հավասար պայմաններից. Քեթևան Ցիխելաշվիլի

Գտնում եմ, որ այսօր մեր պետությունը իսկապես հենվում է այն ավանդույթներին, որոնք ստեղծվել են դարերի ընթացքում,- այս մասին հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին հայտարարել է Թբիլիսիում, Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում գտնվելու ժամանակ:

«Մեր խնդիրն է, որ յուրաքանչյուր քաղաքացի, չնայած նրա ազգային կամ կրոնական պատկանելությանը իր հայրենիքում օգտվի հավասար պայմաններից, լինի ինքնահաստատված և առավելագույնս ներգրավված լինի երկրի կյանքում: Գտնում եմ, որ այսօր մեր պետությունը իսկապես հենվում է այն ավանդույթներին, որոնք ստեղծվել են դարերի ընթացքում»,- նշել է Ցիխելաշվիլին:

Հիշեցնենք, Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնը: Պատարագից հետո, կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի: