Չեմ պատկերացնում մեր թիմը առանց Թեա Ծուլուկիանիի. Մամուկա Բախտաձե
Չեմ պատկերացնում մեր թիմը առանց Թեա Ծուլուկիանիի. Մամուկա Բախտաձե

Թեա Ծուլուկիանին մեր թիմի անդամն է առաջին օրերից, նա մեծ ներդրում ունի հաջողության մեջ, որը մենք ունենք այսօր,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ կառավարության նիստից առաջ անցկացված մամլո ասուլիսին:

Ինչպես նշել է Մամուկա Բախտաձեն, գոյություն ուներ նախաձեռնություն, հարց, որի շուրջ կար տարակարծություն և քննարկում:

«Իմ, որպես կառավարության ղեկավարի պարտականությունն է, հարցը համաձայնության բերել և համապատասխանաբար, կայացնել որոշում»,- հայտարարել է Բախտաձեն:

Նրա խոսքով, 2012 թվականին «Վրացական երազանքը» հաղթեց ընտրությունններում, որոնք հիմնված էին արժեքների, սկզբունքների և այն գաղափարախոսության վրա, որոնք պետք է ծավալեր իշխանությունը:

«Գործադիր իշխանությունում բոլորը պետք է մնան այս սկզբունքների հավատարիմը, հակառակ դեպքում՝ նման մարդկանց տեղը իշխանությունում չի կարող լինել»,- հայտարարել է Բախտաձեն:

Նրա խոսքով, Թեա Ծուլուկիանին արժանի մարդ է և բոլոր բարեփոխումներում նրա ներդրումը շատ մեծ է:

«Դուք պատկերացնու՞մ եք մեր թիմն առանց Թեայի: Ես իրոք չեմ պատկերացնում: Թեա Ծուլուկիանիի ներդրումը շատ մեծ է և դա ասում եմ անկեղծորեն»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն: