Մեր տեսլականով և ծրագրով, Եվրամիությանը անդամագրվելու պաշտոնական հայտ կներկայացնենք 2024 թվականին. Անրի Օխանաշվիլի
Մեր տեսլականով և ծրագրով, Եվրամիությանը անդամագրվելու պաշտոնական հայտ կներկայացնենք 2024 թվականին. Անրի Օխանաշվիլի

Մեր տեսլականով և ծրագրով, Եվրամիությանը անդամագրվելու պաշտոնական հայտ կներկայացնենք 2024 թվականին,- այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ՝ Անրի Օխանաշվիլին:

Նրա խոսքով, ցուցակը համալրված է արհեստավարժ, հաջողակ, հայրենասեր մարդկանցով և այս ցուցակը պետք է ապահովի բոլոր մարտահրավերների լուծումը:

«Ցուցակը կազմված է արհեստավարժ մարդկանցից, հաջողակ ու հայրենասեր մարդկանցից, ովքեր ունակ կլինեն ծառայել երկրին ու ժողովրդին, հետաձգել անձնականն ու առաջ տանել երկրի շահը: Սրանք այն բաղադրիչներն են, որոնց վրա կազմվել է ցուցակը: Այս ցուցակը պետք է ապահովի, որ կհաղթահարենք բոլոր մարտահրավերները: Մենք մեր երկրի խաղաղ և ժողովրդավարական զարգացման հավակնոտ ծրագիր ունենք: Այս տեսլականով և ծրագրով  վերջապես պաշտոնական դիմում կներկայացնենք 2024 թվականին ՝ կապված Եվրամիությանը Վրաստանի լիիրավ անդամակցությանը: Սա մեր ծրագիրն է, որ անդամագրվենք Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին: Ծրագիրն իրատեսական է, ժամանակին և ուղղված է միջազգային հանրության առջև ստանձնած պարտավորությունների կատարմանը»,- ասել է  Օխանաշվիլին:

«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան»-ի գործադիր քարտուղար և ընտրական շտաբի ղեկավար, Իրակլի Կոբախիձեն կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների կուսակցության ցուցակը: