Մեր տեղեկություններով, մեծամասնական ընտրական շրջաններում տանում ենք համոզիչ հաղթանակ. Արչիլ Թալակվաձե
Մեր տեղեկություններով, մեծամասնական ընտրական շրջաններում տանում ենք համոզիչ հաղթանակ. Արչիլ Թալակվաձե

Մեր տեղեկություններով, մենք համոզիչ հաղթանակ ենք տանում նաև մեծամասնական ընտրատարածքներում,- այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է «Վրացական երազանքի» առաջնորդներից մեկը, Արչիլ Թալակվաձեն:

Նրա խոսքով, «Վրացական երազանքը» մեծամասնական թեկնածուներ է ներկայացրել փորձառու մարդկանց և սպասվում էր մեծ աջակցություն:

«Մեր տեղեկությամբ, որը մեզ տրամադրում են կուսակցական կազմակերպությունները, «Վրացական երազանքը» մեծ առավելություն ունի նաև մեծամասնական ընտրատարածքներում և մենք համոզիչ հաղթանակ ենք տանում: Սա նշանակում է, որ այն շատ մոտ է կուսակցության ստացած արդյունքին կամ որոշ ընտրատարածքներում մի փոքր ավելի ունենք: Դա կախված էր նրանից, թե որքանով էր դրական քարոզարշավը: «Վրացական երազանքն» այս տարի մեծամասնական ընտրություններում առաջադրեց շատ փորձառու, հաջողակ մարդկանց, և մենք ակնկալում էինք, որ այդպիսի աջակցություն կունենանք»,- հայտարարել է Թալակվաձեն: