Մեր շարժառիթը, պատվախնդրությունը այն է, որ այժմ էլ անց կացնենք օրինակելի ընտրություններ և երկիրը շարունակի խաղաղ, կայուն զարգացումը. Իրակլի Ղարիբաշվիլի
Մեր շարժառիթը, պատվախնդրությունը այն է, որ այժմ էլ անց կացնենք օրինակելի ընտրություններ և երկիրը շարունակի խաղաղ, կայուն զարգացումը. Իրակլի Ղարիբաշվիլի

Մեր շարժառիթը, պատվախնդրությունը այն է, որ այժմ էլ անց կացնենք օրինակելի ընտրություններ և երկիրը շարունակի խաղաղ, կայուն զարգացումը, – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Նրա խոսքով, նախընտրական քարոզարշավն անցնում է հանգիստ միջավայրում և նշեց, որ ընդդիմախոսներին թույլ չեն տա որևէ սադրանք կազմակերպել:

«Նախ ուզում եմ ասել, որ մենք բացարձակապես խաղաղ, ազատ և ժողովրդավարական ընտրություններ ենք խոստանում հասարակությանը և մեր գործընկերներին: Մեր շարժառիթը, պատվախնդրությունը այն է, որ այժմ էլ անց կացնենք օրինակելի ընտրություններ և երկիրը շարունակի խաղաղ, կայուն զարգացումը, որպեսզի հաջորդ երեք տարիների ընթացքում երկրում այլևս իրարանցում, քաոս և ապակայունացում չլինի, որը ցանկանում են մեր ընդդիմախոսները:

Իհարկե, մենք տեսնում ենք, որ նախընտրական քարոզարշավն ընթանում է հանգիստ միջավայրում: Մեր կուսակցությունը, բոլոր մունիցիպալիտետներում, նախընտրական քարոզարշավն անցկացրեց ամենաբարձր չափանիշներով: Մենք մեր ընդդիմախոսներին թույլ չենք տա որևէ սադրանք կազմակերպել: Մեկ-երկու բացառություն է եղել, բռնության այս փաստերը շատ ցավալի են, և ես դրա մասին հրապարակավ հայտարարել եմ: Ինչ վերաբերում է Դմանիսիի իրադարձություններին, ապա կցանկանայի նշել, որ ցանկացած տեսակի բռնություն անընդունելի է: Կարևոր չէ, թե ում կողմից է դա հրահրվել և ծրագրվել, բայց, իհարկե, մենք պետք է հանգիստ արձագանքենք բռնություններին և սադրանքներին: Մենք պետք է հնարավորինս հանգիստ անցնենք այս մի քանի օրերի միջով: Ընտրություններին մնացել է մեկ շաբաթ, և մենք պետք է ընտրություններն անցկացնենք հանգիստ և կենտրոնացված», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին: