Մեր ռանգի երկրների միջև կլինենք առաջինը, իսկ աշխարհում և Եվրոպայում առաջիններից մեկը, ով կստանա պատվաստանյութը. Թենգիզ Ցերցվաձե
Մեր ռանգի երկրների միջև կլինենք առաջինը, իսկ աշխարհում և Եվրոպայում առաջիններից մեկը, ով կստանա պատվաստանյութը. Թենգիզ Ցերցվաձե

Վրաստանը մնացածներից առաջ է գրանցվել, որպես պատվաստանյութ ցանկացող երկիր և արդեն նախապես վճարել է չորս միլիոն դոլար, ինչը երաշխիք է, որ մենք առաջիններից կլինենք, ով կստանա պատվաստանյութը,- այս մասին հայտարարել է «կովիդ 19»-ի բուժման կլինիկական խմբի ղեկավար, Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն, Թենգիզ Ցերցվաձեն:

Նրա խոսքով, Վրաստանը իր ռանգի երկրների միջև կլինի առաջինը, իսկ աշխարհում և Եվրոպայում առաջիններից մեկը, ով կստանա պատվաստանյութը:

«Առաջինը Բրիտանիան է: Նա արդեն սկսել է: Երկրորդը կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգները, որը նույնպես սկսելու է: Նրանց կհաջորդեն՝ Գերմանիան և այլ երկրներ: Սակայն ես կարող եմ ձեզ ողջ պատասխանատվությամբ ասել, որ մենք կլինենք առաջինը մեր ռանգի երկրների միջև, իսկ աշխարհում և Եվրոպայում առաջիններից մեկը, ով կստանա պատվաստանյութը: Դա առողջապահության նախարարության և երկրի ղեկավարության, մեր շատ նպատակային և ճիշտ գործողությունների արդյունքն է: Վրաստանը մնացածներից առաջ է գրանցվել, որպես պատվաստանյութ ցանկացող երկիր և արդեն նախապես վճարել է չորս միլիոն դոլար, ինչը երաշխիք է, որ մենք առաջիններից կլինենք, ով կստանա պատվաստանյութը: Իհարկե, սկզբնական շրջանում պատվաստվելու են տարեցները, 65-ից բարձր տարիքի մարդիկ, ռիսկ խմբերը, որոնք ունեն ուղեկցող հիվանդություններ, ինչպես նաև առողջապահական համակարգի աշխատողները»,- հայտարարել է Թենգիզ Ցերցվաձեն: