Մեր պետականության հիմնական խորհրդանիշը, Վրաստանի դրոշը, յուրաքանչյուրիս մոտ հարուցում է հայրենասիրական ոգի և ներշնչում է մեծ հպարտություն. Գիորգի Գախարիա
Մեր պետականության հիմնական խորհրդանիշը, Վրաստանի դրոշը, յուրաքանչյուրիս մոտ հարուցում է հայրենասիրական ոգի և ներշնչում է մեծ հպարտություն. Գիորգի Գախարիա

Մեր պետականության հիմնական խորհրդանիշը, Վրաստանի դրոշը, յուրաքանչյուրիս մոտ հարուցում է հայրենասիրական ոգի և ներշնչում է մեծ հպարտություն,- այս մասին Վրաստանի պետական ​​դրոշի օրվա կապակցությամբ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Վարչապետը համոզված է, որ հեռու չէ ժամանակը, երբ վրացական պետականության այս խորհրդանիշը կտեղադրվի եվրոպական ընտանիքի անդամ պետությունների դրոշների կողքին:

«Մեր պետականության հիմնական խորհրդանիշը, Վրաստանի դրոշը, յուրաքանչյուրիս մոտ հարուցում է հայրենասիրական ոգի և ներշնչում է մեծ հպարտություն: Այն պարունակում է մեր երկրի և ժողովրդի պատմությունը, այն արժեքներն ու ձգտումները, որոնք մենք միշտ պաշտպանելու ենք: Վստահ եմ, որ հեռու չէ ժամանակը, երբ վրացական պետականության այս խորհրդանիշը կտեղադրվի եվրոպական ընտանիքի անդամ երկրների դրոշների կողքին», – հայտարարել է Գիորգի Գախարիան:

Թողնել մեկնաբանություն