Մեր պատասխանատվությունը ընդհանուր է և ամեն ինչ պետք է անենք, որ նվազեցնենք կորոնավիրուսի հետ կապված թվերը. Գիորգի Գախարիա
Մեր պատասխանատվությունը ընդհանուր է և ամեն ինչ պետք է անենք, որ նվազեցնենք կորոնավիրուսի հետ կապված թվերը. Գիորգի Գախարիա

Մեր պատասխանատվությունը ընդհանուր է և ամեն ինչ պետք է անենք, որ նվազեցնենք կորոնավիրուսի հետ կապված թվերը,- այս մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան, ի պատասխան Վրաստանի առաջին ալիքի հարցին, որը վերաբերում էր կորոնավիրուսով մահացած անձանց վիճակագրությանը:

«Ինչպես կարելի է դա գնահատել: Սա երկրի ու մեզանից յուրաքանչյուրի համար մեծ ողբերգություն է: Իհարկե, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի առաջին հերթին հոգ տանենք բարձր ռիսկի ենթարկվող քաղաքացիների համար: Բարձր ռիսկի խմբերը հիմնականում մեր տարեցներն են: Բոլորս պետք է հասկանանք, որ խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ, մեր քաղաքացիները, գտնվում են ծանր վիճակում, և մենք պետք է ամեն ինչ անենք նրանց խնամելու համար:

Երբ խոսում ենք, որ պետք է շնչադիմակ կրել, շնչադիմակը հնարավորություն չէ, որ հոգ տանենք մեր համար, շնչադիմակը հնարավորություն է, որ հոգ տանենք մեր համաքաղաքացիների համար, մեր ընտանիքի անդամների համար: Այդ կապակցությամբ ես ասել եմ և նորից կկրկնեմ, որ կա սոցիալական պատասխանատվություն և կա հայրենասիրություն: Մենք պայքարում ենք համաշխարհային համավարակի դեմ, և սա վրացական իրադարձություն չէ, սա համաշխարհային իրադարձություն է: Անհնար է, որ ցանկացած երկիր, միայնակ վերցված, հաղթի համավարակը: Նայեք, թե ինչ է կատարվում Եվրոպայում, ծայրաստիճան ցավալի է բան է: Մենք բոլորս պետք է լավ հասկանանք, որ մեր պատասխանատվությունը պարզապես պատասխանատվություն չէ մեր առջև, մեր պատասխանատվությունը պատասխանատվություն է մեր համաքաղաքացիների առջև, և այդ պատասխանատվությունը ընդհանուր է: Մենք պետք է ամեն ինչ անենք այս թվերը նվազեցնելու համար», – հայտարարել է Գիորգի Գախարիան: