Մեր պարտքն է, շարունակենք Վրաստանի անկախության կարևորագույն հենարանի, պաշտպանության ուժերի հզորացումը, զինվորականների պատշաճ գնահատումը. Ջուանշեր Բուրճուլաձե
Մեր պարտքն է, շարունակենք Վրաստանի անկախության կարևորագույն հենարանի, պաշտպանության ուժերի հզորացումը, զինվորականների պատշաճ գնահատումը. Ջուանշեր Բուրճուլաձե

Մեր պարտքն է շարունակել ամրապնդել Վրաստանի անկախության կարևորագույն հենասյունը ՝ պաշտպանական ուժերի ուժեղացումը, պատրաստակամության մեծացումը, կարողությունների զարգացումը և պատշաճ կերպով գնահատել զինվորականներին, – այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն, ելույթ ունենալով Վրաստանի Անկախության օրվան նվիրված միջոցառման ժամանակ:

Նա շնորհակալություն հայտնեց գործադիր և օրենսդիր իշխանություններին, ՆԱՏՕ-ին, նրա անդամ և գործընկեր երկրներին, գլխավոր ռազմավարական գործընկերոջը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչներին,  վրացական բանակի նկատմամբ ցուցաբերած հատուկ ջանքերի համար:

Պաշտպանության նախարարը Անկախության օրվա առթիվ հատկապես շնորհավորեց զինծառայողներին: Նրա խոսքով, վրացական բանակը երեք տասնամյակ եղել է երկրի պաշտպանության հիմնական հենասյունը և մինչ օրս վայելում է քաղաքացիների վստահության ամենաբարձր մակարդակը:

«Վրաստանի պաշտպանության ուժերը վերաճել են ժամանակակից և մարտունակ ուժերի, որոնք միշտ պատրաստ են պաշտպանել հայրենիքը և հոգ տանել գլոբալ անվտանգության ամրապնդման համար», – ասել է Բուրճուլաձեն:

Իր խոսքում պաշտպանության նախարարը ընդգծեց վրացի զինվորականների ներդրումը ինչպես համաշխարհային անվտանգության ոլորտում, այնպես էլ եվրաատլանտյան ինտեգրման տեսանկյունից:

Ջուանշեր Բուրճուլաձեն հատկապես ողջունեց անկախության օրը զինվորական երդում տված ու Պաշտպանության ուժերին միացած նորակոչիկներին: Նախարարը հարգանքի տուրք մատուցեց հերոսներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին անկախության, դրա պաշտպանության և միջազգային խաղաղության համար:

«Երկրի անկախությունն էլ ավելի կամրապնդվի և կուժեղանա մեր եվրաատլանտյան ինտեգրմամբ, որում Վրաստանի Պաշտպանության ուժերը զգալի ներդրում ունեն», – հայտարարել է Պաշտպանության նախարարը: