Մեր օպոնենտները փորձում են քաղաքականացնել Դավիթ Գարեջիի հարցը, հավաստիացնում եմ, որ մեր գործընկերային հարաբերությունների վրա ստվեր չի ընկնի. Դավիթ Զալկալիանի
Մեր օպոնենտները փորձում են քաղաքականացնել Դավիթ Գարեջիի հարցը, հավաստիացնում եմ, որ մեր գործընկերային հարաբերությունների վրա ստվեր չի ընկնի. Դավիթ Զալկալիանի

Բոլորին կոչ եմ անում, Դավիթ Գարեջիի հարցը պետականորեն շատ կարևոր է և չփորձեն նրա քաղաքականացումը: Ցանկանում եմ մեկ անգամ ևս հավաստիացնել ձեզ, որ ամեն բան տեղի կունենա մեր պետական շահերից ելնելով,- այս մասին Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին հայտարարել է կառավարության նիստից հետո:

Ինչպես նշել է Զալկալիանին, Ադրբեջանը եղել է, կա և մնում է Վրաստանի ռազմավարական գործընկերը, շատ սերտ հարևան և բարեկամ երկիրը

«Որևէ հետաքննության գործընթաց և նոր հայտնաբերված հանգամանքները սահմանազատում-սահմանագծման հանձնաժողովի գործընթացի շրջանակներում չեն ազդի մեր ռազմավարական գործընկերության և բարիդրացիական հարաբերությունների վրա,- հայտարարել է Դավիթ Զալկալիանին:

Ինչպես նշել է Դավիթ Զալկալիանին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի Վրաստան կատարած այցի ընթացքում տեղի է ունեցել բովանդակալից զրույց սահմանազատման-սահմանագծման գործընթացի կապակցությամբ, մասնավորապես, Դավիթ Գարեջիի վերաբերյալ, քանի որ դա չափազանց կարևոր և զգայուն հարց է երկու երկրների հարաբերություններում:

«Մեր ադրբեջանցի գործընկերներին տրամադրվել է համապարփակ տեղեկատվություն նոր հայտնաբերված հանգամանքների մասին, որոնք առաջացել են նոր նյութերի որոնման արդյունքում: Մասնավորապես, ես նկատի ունեմ նոր քարտեզագրական նյութերը, ինչպես նաև միջազգային և տեղական փորձագետների եզրահանգումները: Մենք պայմանավորվեցինք, որ անհրաժեշտ է շարունակել բովանդակային աշխատանքը հանձնաժողովի շրջանակներում, որպեսզի հանձնաժողովը երկու կողմերի հետաքրքրությունների նախատեսմամբ ընդունի այնպիսի որոշում, որն ընդունելի կլինի ինչպես Վրաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար: Հանձնաժողովի շրջանակներում բոլոր կողմերը պաշտպանում և պաշտպանելու են իրենց դիրքերը: Մենք չենք կարող բողոքներ ունենալ ադրբեջանական կողմի դեմ, և այդ դիրքորոշումը գիտեն մեր ադրբեջանցի գործընկերները: Դա շատ հստակ արտահայտվեց այս այցից հետո մեր համատեղ մամուլի ասուլիսում: Այդ բանից հետո մեր օպոնենտների կողմից մենք տեսանք բացարձակ անհիմն հարձակում, ինչպես իմ, այնպես էլ կառավարության վրա, իբր այս հարցը քաղաքականացվում է, ինչը բացարձակապես անհիմն կապ է՝ Ադրբեջանում և Հայաստանում ընթացող էսկալացիայի հետ: Մեր հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 24-ին, սա այն ժամանակաշրջանն է, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև առճակատում չկար, այս գործընթացը սկսվեց սեպտեմբերի 27-ին, դա օպոնենտների կողմից հարցի անպատասխանատու քաղաքականացման փորձ է: Վստահեցնում եմ ձեզ, որ ոչ մի ստվեր չի գցվի մեր ռազմավարական գործընկերության և մեր հարևան Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերությունների վրա: Դա հաստատվում է նաև մեր ադրբեջանցի գործընկերների արձագանքներով: Երեկ մենք զրուցել ենք նրանց հետ, ինչպես նաև հրապարակային հայտարարություն է արել միջազգային հարաբերությունների հարցերով Ադրբեջանի նախագահի խորհրդականը: Բոլորին կոչ եմ անում, Դավիթ Գարեջիի հարցը պետականորեն շատ կարևոր է և չփորձեն նրա քաղաքականացումը: Ցանկանում եմ մեկ անգամ ևս հավաստիացնել ձեզ, որ ամեն բան տեղի կունենա մեր պետական շահերից ելնելով», – ասել է Դավիթ Զալկալիանին:

Նախարարը զրուցել է նաև նոր հանձնաժողովի աշխատանքի մասին և նշել, որ հանդիպումները ծրագրված էին, սակայն տեղի չեն ունեցել համավարակի պատճառով: