Մեր նախագահը օրենքից վեր չէ, արդարադատությունը ծառայում է ժողովրդին, այն չի պաշտպանում ազդեցիկներին. Ջո Բայդեն
Մեր նախագահը օրենքից վեր չէ, արդարադատությունը ծառայում է ժողովրդին, այն չի պաշտպանում ազդեցիկներին. Ջո Բայդեն

Մեր նախագահը օրենքից վեր չէ,- այս հայտարարությունը Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենը տարածել է Թվիթեր միկրոբլոգում:

Նրա խոսքով, արդարադատությունը ծառայում է ժողովրդին և չի պաշտպանում ազդեցիկ մարդկանց:

«Մեր նախագահը օրենքից վեր չէ: Արդարադատությունը ծառայում է ժողովրդին. Այն չի պաշտպանում ազդեցիկներին»,- գրել է Ջո Բայդենը:

Հատկանշական է, որ այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժեցին Կապիտոլիումի շենք, դեմոկրատները Թրամփին մեղադրել են ապստամբություն հրահրելու մեջ:

Լրատվամիջոցների հաղորդմամբ, հունվարի 11-ին դեմոկրատ կոնգրեսականները նախատեսում են ներկայացուցիչների պալատում ներկայացնել գործող նախագահի իմպիչմենթի նախաձեռնությունը :