Մեր մտքերը ֆրանսիացիների հետ են, ծայրահեղական իսլամական հարձակումները պետք է անհապաղ դադարեցվեն. Դոնալդ Թրամփ
Մեր մտքերը ֆրանսիացիների հետ են, ծայրահեղական իսլամական հարձակումները պետք է անհապաղ դադարեցվեն. Դոնալդ Թրամփ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է Ֆրանսիայում տեղի ունեցած հարձակմանը:

Դոնալդ Թրամփի խոսքով, ծայրահեղական իսլամական ​​ահաբեկչությունները պետք է անհապաղ դադարեցվեն:

«Մեր մտքերը ֆրանսիացի ժողովրդի հետ են: Ամերիկան ​​այս պայքարում կանգնած է մեր հնագույն ընկերոջ կողքին: «Ծայրահեղական իսլամական հարձակումները պետք է անհապաղ դադարեցվեն»,- գրել է Դոնալդ Թրամփը իր «թվիթեր» միկրոբլոգում:

Ֆրանսիայի Նիցցա քաղաքում տեղի ունեցած հարձակման արդյունքում զոհվել է երեք և վիրավորվել մի քանի մարդ: Ֆրանսիայի կառավարությունը կատարվածը գնահատում է որպես ահաբեկչություն: