Մեր լրատվությամբ ԱՄՆ-ի վարչակազմը կարևորում է Վրաստանի հետ համագործակցությունը, ինչը ողջունելի է. Ամերիկայի հրեաների միություն
Մեր լրատվությամբ ԱՄՆ-ի վարչակազմը կարևորում է Վրաստանի հետ համագործակցությունը, ինչը ողջունելի է. Ամերիկայի հրեաների միություն

Վրաստանը օրինակելի է իրականացրած բարեփոխումներով և ժողովրդավարության տեսանկյունից,-այս մասին «ամերիկայի հրեաների կոմիտեի» պատվիրակության անդամները հայտարարել են Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպմանը ընդգծվել է վրացիների և հրեաների 26 դարյա բարեկամությունը և  առանձնահատուկ հարաբերությունները:

Պատվիրակությունը, կոմիտեի գործադիր տնօրեն Դեյվիդ Հարիսի և կոմիտեի նախագահ Ջոն Շապիրոյի գլխավորությամբ, բարձր է գնահատել Վրաստանի և Իսրաելի միջև գոյություն ունեցող կապերը և հայտնել պատրաստակամություն աջակցել այդ կապերի հետագա զարգացմանը:

ԱՄՆ-ում գործող խոշոր կազմակերպությունից մեկը պատրաստ է նաև աջակցել Վրաստանին, ինչպես Միացյալ Նահանգեների հետ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելիս:

Պատվիրակության անդամները նշել են, որ ԱՄՆ-ի վարչակազմը կարևորում է Վրաստանի հետ համագործակցությունը, ինչը իրենց համար ողջունելի է:

Հանդիպմանը կողմերը զրուցել են նաև բռնազավթված տարածաշրջաններում ստեղծված իրավիճակի մասին, ինչպես նաև օրեր առաջ զոհված Արչիլ Տատունաշվիլիի թեմայի շուրջ: