Մեր քաղաքականությունը լինելու է կոշտ, սակայն արդար. Գիորգի Գախարիա
Մեր քաղաքականությունը լինելու է կոշտ, սակայն արդար. Գիորգի Գախարիա

ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, սկզբունքորեն կարևոր են բարեփոխումները քրեական ոստիկանության համակարգում և սահմանային պաշտպանության տեսանկյունից: Այս հայտարարությունը նախարարը արել է պատգամավորների առջև կոմիտեում ելույթ ունենալու ժամանակ:

ՆԳ նախարարի հայտարարությամբ, գերատեսչության քաղաքականությունը լինելու է խիստ, սակայն արդար:

«Կփորձեմ, համառոտ ներկայացնել այն տեսակետը և բարեփոխումների պլանը, որը այսօր գոյություն ունի նախարարությունում: Մեր հիմնական նպատակը երկրում իրավակարգի պահպանումն ու  հասարակության անվտանգության երաշխիքների  ստեղծումն է: Համապատասխանաբար այս նպատակի հետ միասին պետք է մեծանա վստահությունը իրավապահ մարմինների և բնակչության միջև: Այդ տեսանկյունից մեր քաղաքականությունը լինելու է կոշտ, սակայն արդար»,-հայտարարել է Գախարիան:

Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ ՆԳՆ-ը իր սկզբունքային մարտահրավերներից բացի, որոնք են կազմակերպված հանցանքի դեմ պայքարը, անվտանգության երաշխիքների ստեղծումը և սահմանների պաշտպանությունը, ունի նաև նոր մարտահրավերներ, դրանք են մարդու իրավունքների համար հոգ տանելը, կանխարգելման վրա կողմնորոշված ոստիկանական արդարադատության ստեղծումը և ժամանակակից տեխնոլոգիաների արմատավորումը:

«Իսկ ինչ վերաբերում է քրեական ոստիկանության բարեփոխմանը, ապա այսօրվա դրությամբ մենք լավ ենք հասկանում, որ կազմակերպված հանցանքը մեր  հիմնական մարտահրավերն է: Ցավոք հասարակության մեջ դեռևս պահպանվել է այսպես կոչված գողական աշխարհի ներկայացուցիչների հանդեպ հարգանքի զգացումը, այդ իսկ պատճառով մեզ հարկավոր են լուրջ բարեփոխումներ»,-նշել է Գիորգի Գախարիան: