Մեր հիմնական հետաքրքրությունն է, որ  Վրաստանում լինեն բազմազպիսի և ազատ լրատվամիջոցներ. Լուիզա Ուինթոն
Մեր հիմնական հետաքրքրությունն է, որ  Վրաստանում լինեն բազմազպիսի և ազատ լրատվամիջոցներ. Լուիզա Ուինթոն

Ցանկանում եմ, ՄԱԿ-ի անունից ասել, որ մեր հիմնական հետաքրքրությունն է, որ  Վրաստանում լինեն բազմազպիսի և ազատ լրատվամիջոցներ, սա հատկապես կարևոր է նախընտրական շրջանում»,- այս մասին հայտարարել է Վրաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) մշտական ​​ներկայացուցիչ, Լուիզա Ուինթոնը` մեկնաբանելով լրատվամիջոցների մասին հարցը:

«Ես պատիվ ունեմ ձեզ ասելու, որ ինչպես նախորդ ընտրություններում, այնպես էլ 2020 թվականի նախընտրական ժամանակաշրջանում, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը Եվրամիության հետ կսկսի ընտրությունների մամուլում լուսաբանման մոնիտորինգը, մենք շատ սերտորեն աշխատելու ենք բոլոր լրատվամիջոցների հետ», – ասել է Ուինթոնը:

Նրա խոսքով սպասումները դրական են, որ կարևոր քաղաքական իրադարձությունները լուսաբանվեն հավասարակշռված:

«Մեր սպասումները կլինեն դրական, որ լրատվամիջոցներում կարևոր քաղաքական իրադարձությունները լուսաբանվեն հավասարակշռված, սակայն բազմազան, բաց և թափանցիկ», – Հայտարարել է Վրաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) մշտական ​​ներկայացուցիչ, Լուիզա Ուինթոնը: