Մեր գործունեության յուրաքանչյուր օր ուղղված պետք է լինի Սոխումիի և Ցխինվալիի օկուպացիայից ազատագրմանը. Իրակլի Կոբախիձե
Մեր գործունեության յուրաքանչյուր օր ուղղված պետք է լինի Սոխումիի և Ցխինվալիի օկուպացիայից ազատագրմանը. Իրակլի Կոբախիձե

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, այսօրվա օրն այն ցավի հիշեցումն է, որը կապված է Սոխումիի անկման հետ:

Ինչպես հայտարարել է Իրակլի Կոբախիձեն Վրաստանի միասնության համար զոհված հերոսների հուշարձանի մոտ, այսօր ողբերգական օրից անցել է 25 տարի, որը բոլորս մեծ ցավով ենք հիշում:

«Այս օրը մեզ կհիշեցնի այն ցավը, որը կապված է Սոխումիի անկման հետ և հիշեցնում է, որ մեր գործունեության յուրաքանչյուր օր ուղղված պետք է լինի Սոխումիի և Ցխինվալիի օկուպացիայից ազատագրմանը»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:

Սոխումիի անկումից անցել է 25 տարի: Աբխազիայում ռազմական բախումն սկսվել է 1992 թվականի օգոստոսի 14-ին: Կոնֆլիկտը վրաց կառավարական զորքերի և աբխազ անջատողականների միջև շարունակվում էր 13 ամիս և 13 օր:

Սոխումիի անկման 25-րդ տարելիցի առիթով, երկրի տարածքում իջեցվել են Վրաստանի պետական դրոշները: