Մեր երկրի տնտեսությունը աննախադեպ մեծ օգնություն է ստացել Բիձինա Իվանիշվիլիից, նա մոտ 200 միլիոն լարի է ծախսել գյուղատնտեսության զարգացման համար
Մեր երկրի տնտեսությունը աննախադեպ մեծ օգնություն է ստացել Բիձինա Իվանիշվիլիից, նա մոտ 200 միլիոն լարի է ծախսել գյուղատնտեսության զարգացման համար

Տնտեսական ակտիվությունները, որոնք ներկայացվել էին էկոնոմիկայի նախարարության կողմից, համընդհանուր էին և փաստորեն վերաբերում էր տնտեսության բոլոր բնագավառներին, այդ թվում գյուղատնտեսությանը, գյուղատնտեսության վերամշակման ոլորտի ներկայացուցչությանը,- այս մասին հայտարարել է շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար՝ Լևան Դավիթաշվիլին:

Նրա խոսքով, սա խթանման կարևոր մասն է, ինչը կարևոր է տնտեսությունը վերակենդանացնելու և բարելավելու համար: Ըստ Դավիթաշվիլիի, գյուղատնտեսությունը տնտեսական գործունեության մի մասն է, սակայն տեսակային:

«Ֆերմերային գործունեությունը իր մեջ ներառում է զգալի ռիսկեր, որոնք հիմնականում կապված են բնական երևույթների, կլիմայի հետ:  Համապատասխանաբար, գյուղատնտեսության նկատմամբ պետության քաղաքականությունը տեսակային է և ֆերմերներին օգնության փաթեթները տարբեր են, կոմպլեքսային և ներառում է վարկային գործիքներ, դրամաշնորհային աջակցություն, ուղղիղ օգնություն ագրոդիզելի տեսքով, ինչը արտադրության կարևոր գործիքներից մեկն է, ինչպես նաև կարևոր են տեխնիկական օգնության և գիտելիքների  բաղադրիչները:

Երբ մենք խոսում ենք գյուղատնտեսության մասին, չենք կարող չնշել, որ մեր կառավարության պայմաններում գյուղատնտեսությունը հայտարարվել է առաջնահերթ ուղղություն: Մեր երկրի տնտեսությունը աննախադեպ մեծ օգնություն է ստացել Բիձինա Իվանիշվիլիից, նա մոտ 200 միլիոն լարի է ծախսել գյուղատնտեսության զարգացման համար: Իրականում դա շրջադարձային պահ էր գյուղատնտեսության մեջ: Դրանից հետո մեր քաղաքականությունը հետևողական է և կենտրոնացած է մասնավոր տնտեսությունների զարգացման վրա»,- ասել է Լևան Դավիթաշվիլին:

Նրա խոսքով «Վրացական երազանքի» օրոք առաջին անգամ սահմանվել է գյուղատնտեսության ոլորտում մասնավոր հատվածին օժանդակության կատարյալ փաթեթ, որը նշանակում է ՝ արժեքային շղթայի բոլոր ոլորտների աջակցություն, և մենք դա անում ենք տարիներ շարունակ: