Մեր երկրի 20 տոկոսը բռնազավթված է Ռուսաստանի կողմից և դա է մեր քաղաքացիների առջև գոյություն ունեցող ամենօրյա մարտահրավերը
Մեր երկրի 20 տոկոսը բռնազավթված է Ռուսաստանի կողմից և դա է մեր քաղաքացիների առջև գոյություն ունեցող ամենօրյա մարտահրավերը

Մենք գտնվում ենք մարտահրավերներով լի տարածաշրջանում և երբ քարտեզի վրա նայեք այս հարևանությանը, դուք ինքներդ կհամոզվեք, որ մեր երկրի բռնազավթման հարցը արդիական է,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է Դավոսում, որտեղ համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացված պանելային քննարկմանը մասնակցել է՝ Ֆինլանդիայի վարչապետի, Եվրահանձնաժողովի փոխնախագահի, բիզնեսլիդերների, այդ թվում «Վոլվո խմբի» տնօրենների խորհրդի նախագահի հետ միասին:

Կառավարության ղեկավարը ուշադրությունը բևեռել է այն ամենօրյա մարտահրավերների վրա, որոնց հետ Վրաստանի քաղաքացիները բախվում են բռնազավթման պատճառով:

«Դուք բոլորդ լավ գիտեք, որ մեր երկրի 20 տոկոսը բռնազավթված է Ռուսաստանի կողմից: Սա մեր քաղաքացիների առջև գոյություն ունեցող ամենօրյա մարտահրավեր է: Բոլորին հայտնի է, որ Վրաստանի կառավարությունը ստանձնել է հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորման պատասխանատվությունը: Մենք դա խոստացել ենք մեր ընկերներին»,- ասել է Վրաստանի վարչապետը: