Մեր երկիրը դիմացավ 100 000 բնակչի վրա աշխարհում ամենաբարձր հիվանդացությանը, երկրում երրորդ ալիք չունենալու համար, որոշում է կայացվել քիչ սպասել և երկարաձգել սահմանափակումները. Պաատա Իմնաձե
Մեր երկիրը դիմացավ 100 000 բնակչի վրա աշխարհում ամենաբարձր հիվանդացությանը, երկրում երրորդ ալիք չունենալու համար, որոշում է կայացվել քիչ սպասել և երկարաձգել սահմանափակումները. Պաատա Իմնաձե

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեի հայտարարությամբ, Վրաստանի առողջապահական համակարգը դիմակայել է աշխարհի 100 000 բնակչի հաշվով ամենաբարձր հիվանդացությանը:

Իմնաձեի խոսքով, երկրում երրորդ ալիք չունենալու համար, որոշում է կայացվել քիչ սպասել և երկարաձգել սահմանափակումները:

«Ինչ վերաբերում է երրորդ ալիքին, մենք տեսնում ենք, որ գործնականում, Եվրոպայում երրորդ ալիքը շատ երկրներում է, այն ինչ մենք ունեյինք բոլորի համար երկրորդ, իսկ մեզ համար առաջին ալիքն էր, որին մեր համակարգը դիմացավ նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին: Մեր երկիրը դիմացավ 100 000 բնակչի վրա աշխարհում ամենաբարձր հիվանդացությանը: Համակարգը դիմացավ, թերություններով, բայց դիմացավ, ցավոք, մենք տեսնում ենք, որ մեզանից շատ ավելի հարուստ երկրներ չեն կարողացել դիմանալ: Հետևաբար, եթե մենք չենք ուզում լինի այսպես կոչված երրորդ ալիքը, ուստի որոշում կայացվեց մի փոքր ավելի դիմանալ, երկարաձգել սահմանափակումները: Այդ ընթացքում մենք պատվաստումներ կսկսենք, տաք եղանակներ կլինեն և այս ամենը մեզ թույլ կտա շատ ավելի հանգիստ հասնել ամառային շրջանին», – հայտարարել է Պաատա Իմնաձեն: