Մեր ընտրացուցակը հիմնված կլինի կենդանացման և խորհամտության վրա. Մամուկա Մդինարաձե
Մեր ընտրացուցակը հիմնված կլինի կենդանացման և խորհամտության վրա. Մամուկա Մդինարաձե

Մեր ընտրական ցուցակը կազմելիս կենտրոնացումը և շեշդը դրվելու է ոչ միայն նոր դեմքերի վրա,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, խորհրդարանական մեծամասնության առաջնորդ ՝ Մամուկա Մդինարաձեն:

Ըստ Մդինարաձեի, «կովիդ 19»-ը մի տեսակ փորձություն էր ճգնաժամի կառավարման առումով, և իշխանությունները հաջողությամբ հանձնեցին համավարակի դեմ պայքարի առաջին թեստը:

«Բնականաբար, գոյություն չունի իդեալական իշխանություն և մենք չենք հավակնում իդեալական լինել, բայց մենք հավատում ենք, որ մեր հաջողության բանաձևը կլինի այն, որ նույնիսկ այսօր ընդդիմության մեջ չկա այնպիսի ուժ, որը իսկապես հոգ է տանում այս երկրի զարգացման համար:

«Կովիդ 19»-ը մի տեսակ փորձություն էր ճգնաժամի կառավարման առումով, և իշխանությունները հաջողությամբ հանձնեցին համավարակի դեմ պայքարի առաջին թեստը»,- ասել է Մամուկա Մդինարաձեն: