Մեր դեմ մեղադրող կողմը ոչ մի ապացույց չունի. Իվերի Մելաշվիլի
Մեր դեմ մեղադրող կողմը ոչ մի ապացույց չունի. Իվերի Մելաշվիլի

Վրաստանի տարածքների դեմ ուղղված գործողության մեջ մեղադրյալ, Իվերի Մելաշվիլիի խոսքով, դատախազությունը իր և Նատալյա Իլիչովայի դեմ որևէ փաստարկ չունի:

Հաշվի առնելով դա, Մելաշվիլին գտնում է որ իրենց կազատեն:

«Ես կարծում էի, որ մեզ պետք է ընդհանրապես ավելի շուտ ազատեին այստեղից, քանի որ մեղադրող կողմի կողմից մեր դեմ ներկայացված որևէ ապացույց չկա: Ես իսկապես ակնկալում եմ, որ ինձ ազատ կարձակեն: Հարցերը կքննարկվեն էական քննարկումներին», – այս մասին Թբիլիսիի քաղաքային դատարանում դատավարությունից հետո ասել է Իվերի Մելաշվիլին:

Դավիթ Գարեջիի հարցով, Նատալյա Իլիչովայի և Իվերի Մելաշվիլիի նկատմամբ հարուցված քրեական գործը փոխանցվել է բովանդակային քննարկման: Գործի էական քննարկումը նշանակված է մարտի 2-ին: Այնուամենայնիվ, դատավորը թույլատրելի համարեց մեղադրող կողմի և պաշտպանական կողմի ներկայացրած բոլոր ապացույցները: Այդ թվում, գործին կցվել են Դավիթ Գարեջիի թեմայով հեռուստատեսությամբ, Իվերի Մելաշվիլիի կողմից արված հայտարարությունները:

Դավիթ Գարեջիի գործով, դատախազությունը ձերբակալել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության, հարևան երկրների վարչության սահմանային հարաբերությունների ծառայության պետ Իվերի Մելաշվիլիին և ՆԳ նախարարության սահմանային ոստիկանության, ցամաքային սահմանների պաշտպանության դեպարտամենտի գլխավոր տեսուչ, Նատալյա Իլիչովային, 2020 թվականի հոկտեմբերի 7-ին: Նրանք իրենց մեղավոր չեն ճանաչում: Ամբաստանյալներ Իվերի Մելաշվիլին և Նատալյա Իլիչովան գրավի դիմաց ազատ են արձակվել այս տարվա հունվարի 28-ին: