Մեր առաջնահերթությունն է ցույց տանք բոլորին, որ օգոստոսյան պատերազմի ժամանակ Ռուսաստանը իրականացրել է էթնիկ բնաջնջում. Թեա Ծուլուկիանի
Մեր առաջնահերթությունն է ցույց տանք բոլորին, որ օգոստոսյան պատերազմի ժամանակ Ռուսաստանը իրականացրել է էթնիկ բնաջնջում. Թեա Ծուլուկիանի

Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին հինգ կոմիտեի միավորված նիստին զրուցել է գերատեսչության ապագա պլանների մասին և պատգամավորներին ծանոթացրել է հիմնական առաջնահերթությունների հետ:

«Մեր հիմնական առաջնահերթությունը եղել է և կա այն, ինչը ուժեղացնում է մեր երկիրը թե միջազգային ասպարեզում, և թե երկրի ներսում: Դրանք նոր օրենքներն են, զարգացումը, ինստիտուցիոնալ ժողովրդավարության կառուցումը օրենքներով, ինֆրակառուցվածքային զարգացումը, այն բանի համար, որ պետությունը ավելի մոտ լինի ժողովրդին: Շատ կարևոր է նաև միջազգային իրավական հարցերով աշխատանքը, կոնկրետ Հաագայի դատարանում Ռուսաստանի դեմ ընթացող դատավարությունների ժամանակ, որի միջոցով մենք պետք է ցույց տանք, որ Ռուսաստանը էջնիկ բնաջնջում է իրականացրել Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում»,- ասել է Ծուլուկիանին: