Մեր ապագա սերնդին պետք է լավ բացատրենք, թե ինչքանով կարևոր է այս օրը մեր պատմության մեջ. Կախա Կալաձե
Մեր ապագա սերնդին պետք է լավ բացատրենք, թե ինչքանով կարևոր է այս օրը մեր պատմության մեջ. Կախա Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ, Կախա Կալաձեն հարգել է 1989 թվականի ապրիլի 9-ին զոհվածների հիշատակը:

Մայրաքաղաքի քաղաքապետը, տեղակալների հետ միասին գտնվում էր Ռուսթավելիի պողոտայում, որտեղ ծաղկեպսակ է դրել ապրիլի 9-ի հուշահամալիրի մոտ:

«Այն արյունալի օրվանից, այն ողբերգությունից, որը տեղի է ունեցել մեր մայրաքաղաքում, անցել է 30 տարի: Կարելի է ասել, որ ապրիլի 9-ը ունի երկու ծանրաբեռնվածություն, առաջին հերթին դա մեծ դժբախտություն է, մահացել է 21 մարդ: Սակայն երկրորդ կողմից սա մեր երկրի ազատության սկիզբն էր: Դա այն օրն է, երբ սկսել է կայսրության փլուզումը: Շնորհակալություն բոլորին, շնորհակալություն ազատության համար: Մեր երեխաներին, մեր ապագա սերնդին պետք է լավ բացատրենք, թե ինչքանով կարևոր է այս օրը մեր պատմության մեջ: Նրանք պետք է գիտենան, թե ինչ են արել ապրիլի 9-ին զոհված մարդիկ, ինչպես են նրանք զոհաբերել իրենց կյանքը հայրենիքի սիրո և ազատության համար»,-հայտարարել է Կախա Կալաձեն:

1989 թվականի ապրիլի 9-ին, վաղ առավոտյան, Խորհրդային Միության զինված ուժերի ստորաբաժանումները ցրել են Թբիլիսիի կենտրոնում, խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին, որին հետևել են զոհեր: Ցույցը ցրելու ժամանակ մահացել է 21 մարդ, իսկ հարյուրավոր քաղաքացիներ թունավորվել են դեռևս չպարզված կազմվածքով գազից:

Թողնել մեկնաբանություն